Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 29-ը մայիսի. «Մեզ աշխատացրեք»,-պահանջում են էլեկտրատրանսպորտի վարորդները (տեսանյութ)

1998-ի մայիսի 29-ին Հայաստանում նշվում է սահմանապահ զորքերի 80-ամյակը։ Հանդիսության լեզուն ռուսերենն է։ Հայաստանում սահմանապահ ծառայություն իրականացնող ռուսական «Արմենիա» զորախմբի զինվորներին շնորհավորում են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։

«Տիգրան Մեծ» հրատարակչությանն ունեցած պարտքերի պատճառով դադարել է տպագրվել «Երեկոյան Երեւան» թերթը, որը տպարանին պարտք է մոտ 2,5 միլիոն դրամ։ Նախորդ երկու տարիներին թերթի խնդիրները կիսով չափ հոգում էր Երեւանի քաղաքապետարանը։ Ըստ խմբագրի, քաղաքապետին դուր չի գալիս «երեկոյան» բառը։

Նոր Հաճընում 1999-ի այս օրը՝ Ազգային Ժողովի ընտրություններից մեկ օր առաջ, կռիվ է ընկել… Լռության օրը ոստիկանությունը թեկնածուներից մեկի օգտին ընտրողներին փող բաժանելու կասկածանքով ձերբակալել է հաճընցի Աշոտ Բեգյանին։ Հաճնցիները հավաքվել են ոստիկանության շենքի առաջ եւ նրա ազատությունն են պահանջում։

Միսս ԱՊՀ մրցույթը շահելուց 5 ամիս հետո տարվա գեղեցկուհի Գոհար Հարությունյանը չի ստացել մրցույթի կազմկոմիտեի սահմանած 25 հազար ամերիկյան դոլար մրցանակը։ Կամերային երաժշտության թատրոնում 1999-ի այս օրը հայաստանցի լրագրողներին հանդիպում է Միս ԱՊՀ մրցույթի տնօրեն Տանյա Անդրեեւան եւ ասում՝ գրպանում փող չկա, կլինի, կուղարկենք։

2000 թվականի այս օրը 15 օր առաջ «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած երկրապահները ստեղծում են «Հայաստան» պատգամավորական խումբը (29.05.2000-aj) եւ դժգոհում «Միասնություն» դաշինքից։

Նույն օրը նույն դահլիճում նոր զարգացումներ է ստանում Ազգային Ժողովի պատգամավորներ Հմայակ Հովհաննիսյանի եւ Վազգեն Խաչիկյանի լեզվակռիվը։ Հմայակ Հովհաննիսյանը երիտհանրապետականի հետ կռիվը թեժացնում է Խաչիկյանին համեմատելով Բուլգակովի «Շան սիրտը» վիպակի հռչակավոր Շարիկովի հետ։

Նույն օրը Երեւանի Սախարովի անվան հրապարակում բացվում է ջրածնային ռումբի հեղինակ, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հուշարձանը։ Հուշարձանի բացման հանդիսավոր խոսքը ընդդիմադիր ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանինն է, որը Կենտրոն թաղապետարանի աշխատակից է։ Մյուսները հիշում են, թե ով էր Սախարովը հայերի համար։ Էլեկտրատրանսպորտի վարորդները կասկածներ ունեն, որ կառավարությունն ուզում է վերացնել էլեկտրատրանսպորտը։

2001-ի մայիսի 29-ին նրանք դուրս են եկել գործադուլի։ Իրենց արհամարհված են զգում։ «Մեզ աշխատացրեք»,-պահանջում են նրանք։ Աշխատանք, սակայն կա, վարորդների վարձավճարներն են մեծ, որոնք չկատարելու պատճառով աշխատավարձ չեն ստանում։ 2003-ի այս օրը «Արդարություն» դաշինքը պնդում է, որ խորհրդարանի ընտրություններում ինքը հավաքել է 50 տոկոսից ավելի քվե։ «Մեր քվեները փոշիացվել են»,-հայտարարում է «Արդարության» նախընտրական շտաբի պետ Ստեփան Զաքարյանը։

2006-ի այս օրը ՕԵԿ խմբակցության ղեկավարի աթոռից հանուն Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից հեռացած Արթուր Բաղդասարյանի հրաժարվում է Սամվել Բալասանյանը։ Նա վերահաստատում է, որ ընդդիմություն դառնալուց հետո ինքն ՕԵԿ-ից չի հեռանա։ «Ես 52 տարի ապրել եմ եւ ճիշտ եմ ապրել, ես 2 տղա երեխա ունեմ, որ նոր կյանք են մտնելու, նրանց չեն ասի՝ բա էս հերդ ի՞նչ կատարեց»,-ՕԵԿ-ին իր հավատարմությունն այսպես նկարագրեց պարոն Բալասանյանը:

2009-ի այս օրը Էրեբունի համայնքի կրպակներից առավոտ շուտ անհետանում են «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Չորրորդ իշխանություն» եւ «Հայք» թերթերը ։ Ըստ կրպակավաճառների, ամբողջ տպաքանակը գնել է մի քանի երիտասարդ։

Նույն օրն սկսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան։ Նրանք գալիս են նախապատրաստելու Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Դաշնակցությունը տարակուսած է՝ իսկ Ղարաբաղի նախագա՞հը 2012-ի մայիսի 29-ին Երեւանի «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած պայթյունը խլում է երկու մարդու կյանք։ Փրկարարական աշխատանքներն իրականացվում են արարողակարգային ճշգրտությամբ՝ հավսար զգաստ, հավասարությունը դեպի նախարարը։

«Էլեկտրոնը» տարածքի բնակիչներին հայտնի է որպես զենքի գործարան։ Ժամանել էր նաեւ պաշտպանության նախարարը։

2012-ի այս օրը Սահմանադրական դատարանում քննարկվում է Հայ Ազգային Կոնգրեսի դիմումը Ազգային Ժողովի մայիսի 6-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին։ Հիմնավորումներից մեկն այն է, որ քարոզարշավին մասնակցել են Սերժ Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ, ինչն արգելված է օրենքով։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմադրում է։