Բացել լրահոսը Փակել լրահոսը
101321003_10158429370687673_9120764533713928192_o
A A
Պաշտոնական

ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է 5,4 միլիոն դոլար

Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում հայտնում են․

«Մինչ օրս Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել է նոր հավելյալ աջակցություն՝ ?5,4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

Բացի այդ, ընթացիկ ծրագրերից միջոցներ են վերաուղղորդվել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու աշխատանքներին՝ դրանով իսկ այդ ուղղությամբ մեր ընդհանուր ներդրումը դարձնելով 6,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս միջոցներով աշխատանքներ են իրականացվում Հայաստանի մի շարք ոլորտներում՝ առողջապահություն, տնտեսություն, հանրային կապեր ու հաղորդակցություն և աջակցություն համայնքներին»։