Բացել լրահոսը Փակել լրահոսը
99BD0EDC-9ED0-44AB-82D4-1897763ADEF3_cx0_cy8_cw0_w1200_r1
A A
Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանը պատասխանում է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին

Ազգային ժողովում մեկնարկել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը: Հանձնաժողովականները տեսակապով կապ են հաստատել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: 

Նալբանդյանը անձամբ նիստին չի ներկայացել, քանի որ բնակվում է Մոսկվայում:

Հիշեցնենք՝ Քննիչ հանձնաժողովի գործունեության վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ: 

Հանձնաժողովի նիստին արդեն մասնակցել են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Մինչ այս պահը  հանձնաժողովի հրավերը մերժել և հարցերի չի պատասխանել միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: