Բացել լրահոսը Փակել լրահոսը
arm139824632815
A A
Հասարակություն

Իսպանիայից վերադարձած գյումրեցին ապշել է «Զվարթնոց»-ում ցուցաբերած վերաբերմունքից․ Առավոտ

Գյումրեցի Անահիտ Նաջարյանը, ով մարտ ամսից՝ կորոնավիրուսի տարածման հենց սկզբից հյուրի կարգավիճակում գտնվել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում և երեք օր առաջ է վերադարձել Հայաստան, ուշագրավ մանրամասներ պատմեց Եվրոպայի այս երկրում համավարակի տարածման դեմ ուղղված միջոցառումներից։

«Նման խստություն ու նաև քաղաքացիների կողմից օրինապաշտություն երբեք չէի տեսել, ենթարկվում էին մի մարդու պես։ Վալենսիան դատարկ էր, բոլորը տների մեջ ինքնամեկուսացած էին, դուրս գալու համար հատուկ ձևաթուղթ պիտի լրացնեիր, տնից ընդամենը մեկին էր թույլատրվում գնալ առևտրի։ Իսկ առևտրի պիտի գնայիր հնարավորինս արագ՝ խանութում պարտադիր պահպանելով երկու մետր սոցիալական հեռավորությունը, կուտակումներ չէին թույլատրում խանութի ներսում, մինչև մեկը դուրս չգար, մյուսին իրավունք չէին տալիս ներս մտնելու։ Ամեն խանութում ալկոգել, ձեռնոցներն էին դրված, պարտադիր մի վերահսկող աշխատող կար կանգնած, ձեռքերդ լվացնել էր տալիս ալկոգելով, հետո ձեռնոց պիտի հագնեիր, նոր թույլատրեին ներս մտնելու։ Այնտեղ առևտուրը մեծամասամբ քարտով է, բայց եթե փող էիր տալիս, իրենք չէին վերցնում ձեռքով, հատուկ տեղ կար, այնտեղ էիր լցնում, իրենք հաշվում էին առանց հպվելու ու փայտով ներս էին քաշում։

Ամեն շենքի մոտ մի ոստիկան էր հսկում, մարդիկ հենց մուտքից դուրս էին գալիս, պարտադիր պիտի թույլտվություն ունենային ոստիկաններից, նրանց պիտի բացատրություն տայիր, թե ուր ես գնում, ինչի համար, եթե առևտուր անելու համար դուրս չէիր գալիս, բացառվում էր, որ թույլատրեին տնից դուրս գալը։ Հիացած եմ այնտեղի կարգ ու կանոնով, տրանսպորտ բացարձակ չէր աշխատում, նույնիսկ տաքսի չկար, չէին աշխատում, միայն սեփական ավտոմեքենաներն էին, որի մեջ սկզբնական շրջանում չէին թույլատրում, որ երկրորդ մարդը նստեր։

Երբ մի քիչ սահմանափակումները թուլացրեցին, թույլատրեցին ևս մեկ մարդու, որը, սակայն, պիտի նստեր մեքենայի հետնամասում, ոչ վարորդի կողքին։ Ոչ մեկը չէր խախտում սահմանված կարգը, մեկ նախազգուշացումը 300 եվրո էր, երկրորդը՝ 600 եվրո և այսպես շարունակ։

Պետությունը բոլոր երեխաներին դիմակներն էր հատկացնում ու նաև վիտամին C ու D, բերում-գցում էին շենքի մուտքերի մեջ գտնվող յուրաքանչյուր ընտանիքի պատկանող փոստերի մեջ։ Նաև գրություն էին ուղարկում, թե ինչպես օգտագործեն, խորհուրդ էր տրվում նաև կապ հաստատել ընտանեկան բժշկի հետ։ Այնտեղ արդեն հիվանդության հետնահանջ էր նկատվում», -ասաց տիկին Անահիտը։

Նա պատմեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում յուրահատուկ վերաբերմունք են ցուցաբերել։ «Երեք օդանավակայանում եմ եղել, շատ գոհ եմ մեր օդանավակայանի աշխատակիցների վերաբերմունքից։ Վալենսիայից մեկնել եմ Բարսելոնա, որի օդանավակայանում բացի ուղևորներից ոչ մեկին չէին թույլատրում ներս մտնել, ահռելի օդանավակայանի մեջ համարյա մարդ չկար, ընդամենը մի թռիչք կար դեպի Բելառուսիա։

Մեկ էլ ասացին՝ թռիչք կա դեպի Ամստերդամ։ Բելառուսիայում արգելափակումներ չկային, օդանավակայանը լիքն էր, մարդիկ ազատ, միայն աշխատակիցներն էին դիմակով, ձեռնոցներ ոչ մեկը չէր կրում։ Մի խոսքով, բնականոն կյանքով էին, այստեղ մեզ երկու անգամ ջերմաչափեցին ։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով