Բացել լրահոսը Փակել լրահոսը
1590590567,5449
A A
Քաղաքականություն

Վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը

Ilur.am-ի տեղեկություններով այսօր  ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի որոշմամբ վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը, ըստ որի՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29 հրամանգրերը։

Խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին դասային աստիճանից զրկելու եւ պաշտոնից ազատելու Քոչարյանի հրամանագրերին՝ այն բանից հետո, երբ նա ելույթ ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին։