Բացել լրահոսը Փակել լրահոսը
100801298_2885588178175919_5203906672187146240_n
A A
Քաղաքականություն

ՀԽ-ում պատրաստվում են ընդլայնված նիստ անցկացնել

ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում այսօր տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Մկրտչյանի և Իտալիայում Բոլոնիայի հայ համայնքի ղեկավար, գործարար Ոստան Տեր-Անդրեասյանի մասնակցությամբ:

Ինչպես օրերս տեղեկացրել էինք, սփյուռքի հետ փոխգործակցությանն ուղղված հանդիպումների և քննարկումների այս գործընթացում նպատակ է դրվել դիտարկել իրականացվող աշխատանքների և մոտեցումների փոխլրացման և նույն խնդիրների լուծմանն ուղղված գործառույթների շրջանակներում տարբեր կառույցների և գերատեսչական մարմինների համագործակցության հնարավորությունը:

Տեղի ունեցած նախաքննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ Հանրային խորհրդի քարտուղարությունը հանձն է առել հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին կմասնակցեն նաև Հանրային խորհրդի անդամները, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ու շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներ: Առցանց հանդիպմանը կարող են քննարկման դրվել Հայաստան-Սփյուռք համատեքստում քննարկվող՝ նաև հանրության կողմից բարձրացված կարևորագույն հարցերն ու իրատեսական առաջարկները: