Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռուստամ
A A
Քաղաքականություն

Հանրաքվեն չեղարկելու մասով որոշում չունենք. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

«Հանրաքվեն չեղարկելու մասով որևէ որոշում չունենք, ընդամենը ստեղծվում է օրենսդրական նման հնարավորություն»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ի պատասխան հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հարցին:

Նախարարը, այնուամենայնիվ, պնդեց, որ այդ ինստիտուտը պետք է:

Նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ մշտապես կապի մեջ են եղել և շարունակում են խորհրդակցել:

ՍԴ մոդելը կյանքի կոչելու համար պետք է գործի պաշտոնավարման 12 տարվա սահմանափակումը և ՍԴ նախագահի հարցը պետք է լուծեն ՍԴ դատավորները, -ընդգծեց Բադասյանը:

Նախարարը վստահեցրեց նաև, որ քրեակատարողական հիմնարկներում չկա որևէ դատապարտյալ կամ կալանավորված անձ, ով  վարակված լինի կորոնավիրուսով:

 

Տեսանյութը՝ «Faktor tv»-ի։