Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ինչքա՞ն կարող ենք պաշտպանվել ու տարածքները պահել, եթե Ադրբեջանն ասում է՝ նախահարձակ եմ լինում» (տեսանյութ)

«Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք, որ սպառնալիքը, ուժի կիրառումը չի հանդուրժվելու»,-ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այս մասին ասաց ԱԺ-ում`պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող դիվերսիոն գործողություների մասին հարցին։

Նա շեշտեց՝ Հայաստանն ունի իր հետևողական քաղաքականությունը՝ բոլոր հարցերում։

«Կոպիտ ասած՝ մենք շատ հստակ գիտենք ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք, և կարիք չունենք դրան լրացուցիչ անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,-ասաց ԱԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում