Գնացեք հերքեք, տեսնեմ ինչպես եք հերքելու․ Փաշինյանը ընդիմադիր պատգամավորին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը դիմեց վարչապետին՝ իր գործընկերոջ՝ Գեւորգ Գորգիսյանի ելույթին՝ նրա մեկնաբանության առիթով։
« Չի՛ կարելի ուղղակիորեն մարդկանց մատնանշել, եթե կան դեպքեր, խնդրում եմ, մատնանշեք, եթե չկան, ապա մեզ օրինակ մի՛ բերեք»,-դիմեց նա Նիկոլ Փաշինյանին։ Վերջինիս արձագանքն այսպիսին էր․
«Կներեք, եթե ձեր խմբակցությունը մեզ հարցնում ա՝ կարո՞ղ ա դուք ատկատ եք վերցնում, կոռումպացված եք, մենք էլ ասում ենք՝ կարո՞ղ ա դուք եք կոռումպացված: Էդ ո՞նց ա, ձեզ կարելի ա հարց տալիս, մեզ չէ՞: Մտածում եք՝ հակադարձում չե՞ք ստանալու: Հռետորական հարց եմ տալիս՝ կարո՞ղ ա, որ հիմա իշխանությունն ատկատ չի վերցնում, ընդդիմությունն ա սկսել ատկատ վերցնել: Եթե պատասխան ունեք, պատասխանե՛ք: Հարցնում եք՝ ճի՞շտ ա, որ մաքսանենգություն եք անում, դե հերքեք: Է, դուք հերքեք»:
Հիշեցնենք, որ Գևորգ Գորգիսյանն անդրադարձել էր փոքր ձեռնարկություններին. «Դուք ժամանակին հայտարարում էիք, որ մենաշնորհներ չպիտի լինեն, փոքրն ու միջինը պիտի զարգանա, մեր այս ամբողջ խոսքը, ամբողջ հիմնավորումներն ուղղված են դրան, որպեսզի փոքրին և միջինին մենք շուկայից դուրս չմղենք: Եվ ես Ձեզ նաև կոչ եմ անում, պարոն վարչապետ ջան, նման ատկատներից և նման այլ պախարակելի բաներից խոսելիս՝ ունենալ որոշակի փաստեր, այլապես Ձեր խոսքն արժեզրկվում է»։
Մանրամասները՝ տեսանյութում