Բացել լրահոսը Փակել լրահոսը
բանան
A A
Տնտեսություն

Արցախում նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 2 գնաճ, 2 գնանկում

 Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 27-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 2 գնաճ, 2 գնանկում:

⬆️ Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է վարունգ 1կգ՝ 50 դրամ կամ 20%, ադամաթուզ 1կգ՝ 17 դրամ կամ 2.3% ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է լոլիկ 1կգ՝ 50 դրամ կամ 7.3 %, կարտոֆիլ 1կգ՝ 17 դրամ կամ 5.7% ապրանքատեսակների համար:

⬇️ Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում