Իշխող խմբակցությունն առաջարկում է ներդնել հանրաքվեի չեղարկման ինստիտուտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հանրաքեի մասին օրենքում բաց է թողնված՝ ռազմական կամ արտակարգ դրության հիմքով չկայացած հանրաքվեի պարագայում ինչպե՞ս է վերսկսվելու գործընթացը»,-ԱԺ-ում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգաավոր Վահագն Հովակիմյանը, ով հեղինակել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նրա խոսքով՝ կա ընդամենը մեկ դրույթ, այն է՝ արտակարգ կամ ռազմական դության ավարտից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օրը միջակայքում:
Չկա նաև հանրաքվեի չեղարկման ինստիտուտ, եթե ռազմական կամ արտակարգ դրությունն ավարտվել է: Հովակիմյանը կարծում է, որ նման ինստիտուտի առկայությունը պետական անվտանգության խնդիր է, բերում է ռազմական դրության օրինակը:
Պատգամավորը օրենքում նոր կարգավորումներ է առաջարկում, մասնավորապես՝ ԱԺ-ի կողմից հանրաքվեն չեղարկելու ինստիտուտը: Սա նշանակում է, որ արտակարգ դրության ավարտից հետո ԱԺ-ին հնարավորություն կտրվի չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:
Հիշեցնենք՝ այն նախատեսված էր ապրիլի 5-ին, հետաձգվեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պատճառով:
Քննարկման ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Վահագն Հովակիմյանին, թե արդյո՞ք այս նախագծի տրամաբանությամբ չի ստեղծվում իրավիճակ, երբ ԱԺ-ն կարող է օժտվել, օրինակ, ընտրությունները չեղարկելու լիազորությամբ, կամ այլ լիազորություննրեով, Զոհրաբյանը հարց բարձրացրեց՝ չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է «թքել» Սահմանադրության վրա, այն սարքել «պոլի շոր»:
Հովակիմյանը ի պատասխան արձագանքեց, որ այստեղ չկա օրենքի մակարդակով լիազորություններ տալու հարց, խնդիր է միայն այն, որ հանրաքվեի հետագա ճակատագրի հետ կապված հարցերը Սահմանդրությամբ ամրագրված չեն:
Նաիրա Զոհրաբյանը կասկածի տակ դրեց, որ այս քայլը համապատասխանում է Սահմանադրությանը: