Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol hajastan
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հաջող խաղացանկ են ստացել, իսկ «Շիրակը»՝ ոչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ փուլի առաջին երեք տուրերի խաղացանկը:

19-րդ տուր

30 մայիս

15:45 «Լոռի ՖԱ» - «Նոա»

19:15 «Արարատ-Արմենիա» - «Շիրակ»

31 մայիս

16:45 «Ալաշկերտ» - «Արարատ»

20-րդ տուր

3 հունիս

18:30 «Արարատ-Արմենիա» - «Լոռի ՖԱ»

4 հունիս

15:30 «Շիրակ» - «Արարատ»

17:30 «Նոա» - «Ալաշկերտ»

21-րդ տուր

7 հունիս

19:00 «Արարատ» - «Նոա»

8 հունիս

15:30 «Լոռի ՖԱ» - «Շիրակ»

17:30 «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլից հետո մեդալների համար պայքարը կշարունակեն 1-6-րդ տեղերը գրաված թիմերը:

Հարկ է նշել, որ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի կողմից կազմած խաղացանկը հաջող է դասավորվել «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» համար, որոնք ամբողջ շաբաթն անցկացնելու են Երևանում: Իսկ ահա մնացած թիմերն ունեն արտագնա խաղեր: Հատկապես բախտը չի բերել «Շիրակին», որը յոթ օրում երկու հեռավար ճանապարհորդություն պետք է կատարի:

Երկրորդ փուլից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի. 

  1. «Արարատ-Արմենիա»՝ 36 միավոր
  2. «Լոռի ՖԱ»՝ 32
  3. «Ալաշկերտ»՝ 31
  4. «Արարատ»՝ 31
  5. «Նոա»՝ 30
  6. «Շիրակ»՝ 28