Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Խաչատրյան
A A
Քաղաքականություն

Հայկական Նյուրենբերգ լինելու է, պատասխան պետք է տան բոլոր մեղավորները․ ՀԱԿ ներկայացուցիչ

Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը  անդրադարձել է Մարտի 1-ի գործով արդարացումներին՝  համարելով, որ այն միայն գործի կեսն է։ Հիշեցնենք, որ  2019 թ․ օգոստոսի 7-ին նա․   Նինա Կարապետյանցը․  Ժաննա Ալեքսանյանը, Վարդան Հարությունյանը  հանդիպել էին ՀՀ Գլխավոր դատախազի հետ։ 

Զրույցի ընթացքում համաձայնություն էր ձեռք բերվել, որ ՀՀ դատախազությունը կսկսի մարտի-1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց, իսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այս հարցում ամեն կերպ կաջակցեն եւ դատախազությանը կտրամադրեն թեմային վերաբերվող՝ իրենց ձեռքի տակ եղած ողջ տեղեկատվությունը։

 Արմեն Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շնորհավորում եմ 2008-ի մարտի 1-ի գործով մեր այսօրվա արդարացված բոլոր տղաներին (Վարդան Ջհանգիրյան, Արամ Բարեղամյան, Դավիթ Մաթեւոսյան, Արամ Շահինյան, Սամվել Հարությունյան, Արմեն Ավագյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Խաչիկ Գասպարյան, Մասիս Այվազյան), ովքեր չընկրկեցինք ռոբասերժական ու աղվանհովսեփյանական բիրտ մեքենայի առջեւ, կանգնած մնացին մինչեւ վերջ։ Հուսով եմ, որ Արամ Բարեղամյանի նկատմամբ ստորադաս դատական ատյանը կկայացնի անվերապահ արդարացման դատական ակտ։
Բա'յց, բա'յց, բա'յց...
ապօրինի դատական ակտ կայացրած բոլոր դատավորները պիտի լքեն դատավորի պաշտոնը ու անհապաղ ու կանգնեն արդադատության առաջ․
շինծու մեղադրանքներով մեղադրական եզրակացություն ստորագրած դատախազներ` դռնպաչ աղվան հովսեփյանի հետ պետք է կանգնեն արդադատության առաջ․
Ապօրինի մեղադրանք առաջադրած ու գործ քննած անդրանիկմիրզոյանական ու վահագնհարությունյանական բոլոր քնիչները պետք է պատասխան տան դատարանի առջեւ
Հայկական Նյուրենբերգ լինելու է, օրենքի, արդադատության ու մեր քաղաքացիների առաջ պատասխան պետք է տան բոլոր մեղավորները