Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Եվրոպայի բասկետբոլային մրցաշրջանն ավարտվեց. այս տարի հաղթողներ չեն լինի

Բասկետբոլի Եվրոպայի լիգայի ղեկավարությունը որոշել է ժամկետից շուտ ավարտել 2019-20թթ մրցաշրջանը: Այդ մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը: 

Նույնը վերաբերում է նաև Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որն իր նշանակությամբ երկրորդն է ակումբային բասկետբոլում:

Երկու մրցաշարերը դադարեցվել են մարտի սկզբին, Եվոպայի երկրնորում կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով: Լիգայի ղեկավարությունը դրանք վերսկսելու մի քանի տարբերակներ էր մշակել, սակայն Եվրոպայի բասկետբոլիստների արհմիությունն այսօր դիմել է մասնակից բոլոր ակումբներին և խնդրել չշարունակել խաղերը: 

Հենց այդ փաստն էլ Եվրոպայի լիգայի ղեկավարությանը ստիպել է ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը՝ չպարզելով հաղթողներին: Մրցաշարերին մասնակցող բոլոր ակումբները կպահպանեն իրենց տեղը գալիք մրցաշրջանում, եթե, իհարկե, ցանկություն ունենան խաղալ առանց հանդիսականների կամ սահմանափակ պայմաններում: