Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Կոչ եմ անում Դիանա Գալոյանին հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ խոսակցություններին։ Նա ասել է, որ ՀՊՏՀ-ում առաջիկա օրերին կհայտարարվի մրցույթ:

«Ես հիմա ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում, որ ելնելով այս բոլոր գործընթացներից, հավասար պայմաններ ապահովելու, տարբեր ասեկոսեներից զերծ մնալու համար հրաժարվի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից՝ դրանով վերջնականապես զրոյացնելով և թույլ չտալով, որ որևէ կերպ մրցույթը ստվերվի»,- ասել է նա։