A
A
«Դիմակ կրում ենք նախեւառաջ մեր եւ մեր ծնողների, երեխաների առողջության պահպանման համար»
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Դիմակ կրում ենք նախեւառաջ մեր եւ մեր ծնողների, երեխաների, հարազատների առողջության պահպանման համար։
Այսօրվանից պարտադիր է դիմակի կրումը.
?կանգառում տրանսպորտի սպասելիս,
?փողոցում պարտադիր է դիմակի ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ցանկալի է կրումը` զրուցելիս կամ մարդաշատ վայրերում քայլելիս,
?ԲՈԼՈՐ փակ տարածքներում (տրանսպորտ, խանութ, աշխատանքի վայր եւ այլն),
?մեքենայի մեջ (երբ մեքենայում բացի ձեզնից կա էլի ուղևոր/ուղևորներ, անձնական մեքենայում ընտանիքի անդամների հետ եւս ցանկալի է ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, քանի որ ոստիկանները չեն կարող կռահել արդյոք բոլորդ տան անդամ եք, թե ոչ),
?բաց տարածքում առևտուր իրականացնելիս»: