Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանվել Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Մանվել Գրիգորյանը պարտավորեցման հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ․ Հետք

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելուն և համապատասխան եզրակացություն տալուն պարտավորեցնելու պահանջով:

Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:

Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ըստ էության Մանվել Գրիգորյանը բուժում չի ստանում, պարզապես «կոնսերվացնում» են հիվանդությունները:

Ըստ նրա՝Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է: Գտնվում է տանը, որտեղ առկա է վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներ: Ստանում է, ոչ թե բուժում, այլ հանգստացնող դեղորայք՝ ցավազրկող, քնաբեր և այլն:

 Մանրամասներն այստեղ