Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաթիռ
A A
Պաշտոնական

Կրասնոդար - Երևան չվերթով անվճար վերադառնում է ՀՀ 104 քաղաքացի

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից մանրամասներ են հայտնում Կրասնոդար - Երևան չարտերային թռիչքի մասին։

«Մայիսի 23-ին (ժամը՝ 15։15-ին) Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, նրանցից 29-ը՝ մանկահասակ երեխաներ։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին»։