Բացել լրահոսը Փակել լրահոսը
միպ
A A
Հասարակություն

Արցախի ՄԻՊ-ն Աննա Հակոբյանի հետ համագործակցության ու նոր ծրագրերի մասին

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Ուրախ էի հերթական անգամ համագործակցության ծրագրեր քննարկել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի հետ:
Կարևոր էր նախորդ հանդիպումից հետո արձանագրել, որ արդեն մեկնարկել է «Աղքատության փուլային հաղթահարման» պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում ավելի քան 25 ընտանիքներ կստանան մասնագիտացված երկարաժամկետ աջակցություն՝ մեր երկու կառույցների և «Վորլդ վիժն Հայաստան» հիմնադրամի ու ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարարության կողմից: Հույս ունենք շուտով մեկնարկել «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրեր Արցախում։