Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վերնիսաժը՝ փակման եզրի՞ն

 Վերնիսաժում առեւտուր անողների համար  վաղը եւ մյուս օրը կլինեն առաջին շաբաթ-կիրակին՝  կորոնավիրուսով պայմանավորված պարապուրդից հետո։ Թեեւ  մայիսի 18-ից  թույլատրվել է այստեղ առեւտուրը, սակայն շատերը չեն բացել իրենց տաղավարները եւ ինչպես նախկինում՝   հանգստյան օրերին նոր կգան Վերնիսաժ։ Հատուկենտ վաճառողներն  ասում են, որ  այս հինգ օրերին առեւտուր չի եղել։

Հույս էլ չկա՝  առեւտուր գոնե կլինի վաղը,- ասում են  նրանք՝  հաշվի առնելով հանգամանքը, որ իրենց հիմնական գնորդները զբոսաշրջիկներն են։   Տեղացիները առիթից առիթ են Վերնիսաժ գալիս․ այս օրերին  գրեթե չեն եկել։  

Առևտրի կենտրոնի  տնօրինությունը  աշխատողներին ընդառաջել է և առաջին շաբաթվա համար չի պահանջել տաղավարի գումարը։

Բայց նույնիսկ այս պարագայում  աշխատողները անիմաստ են համարում այստեղ գալը․ ասում են, որ եթե սահմանները  չբացվեն ու զբոսաշրջիկներ չլինեն,  չգիտեն ինչպես են ապրելու։ Այս դեպքում, ըստ աշխատողների, Վերնիսաժի գոյությունը վտանգված է։