1 տարի չանցած, Վանաձորի Հայք հրապարակը կրկին սալիկապատելու անհրաժեշտություն է առաջացել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձորի Հայքի հրապարակի սալիկապատման աշխատանքները վերջնականապես կավարտվեն հունիսի 15-ին: 1 տարի էլ չկա, որ սալիկապատվել է տարածքը, սակայն գարնան սկզբին արդեն ի հայտ են եկել թերությունները. 40 քմ մակերեսով հատվածն կրկին վերանորոգելու անհրաժեշտություն ունի:
Վանաձորի քաղաքապետարանը դեռ տարեվերջին "Պրիզմա Վան" շինընկերության ավարտական ակտը չի ընդունել: Հրապարակի բարեկարգումը 3 տարվա երաշխիքային սպասարկման մեջ է: Ձգձգվող շինաշխատանքներն ու հրապարակում ազատ տեղաշարժի սահմանափակումներն առաջացրել են քաղաքացիների դժգոհությունը:
Քիչ չեն դեպքերը, երբ անցորդները շրջանցել են ժապավենները և քայլել նոր կառուցված սալիկների վրայով, ինչն արգելված է շինարարական նորմերով՝ մինչև 28 օր: Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել շինաշխատանքներն իրականացնող "Պրիզմա Վան" ՍՊԸ տնօրեն Արմեն Սարգսյանը: Նա առաջարկում է հրապարակում բացառել մեքենաների կայանումն ու երթևեկությունը հատկապես երեկոյան ժամերին:
Ի դեպ, մայիսի 14-ին այս թեմայով մտահոգություն էր հայտնել նաև Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Վահե Կռոյանը: Նա Հայքի հրապարակում մեքենաների կայանումն ու ապօրինի առևտուրն արգելելու գրություն էր ուղարկել համայնքապետարան։
Մանրամասները՝ Լոռի ՀԸ տեսանյութում