Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք համոզվա՞ծ եք, որ «Քայլող մարդը» արձանի հետ կապված շահարկումներ չեն լինի. վարչապետը՝ նախարարին (տեսանյութ)

ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 422500,5 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մի շարք մշակութային օբյեկտների թվում շեշտեց նաև, որ նախատեսվում է Արտո Չաքմաչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստում և տեղադրում:

Նախարարը շեշտեց, որ երկար ժամանակ պետք է արվեր, սակայն չէր արվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հարց առաջացավ այս արձանի հետ կապված.

 «Դուք համոզվա՞ծ եք, որ  «Քայլող մարդը» արձանի տեղադրման հետ կապված՝ քաղաքական շահարկումներ և այլն չեն լինելու»

Արայիկ Հարությունյանը իր հերթին վերահաստատեց՝ քանդակը ավելի վաղ է ստեղծվել.

«Երբ ավագանու նիստին դա քննարկվում էր, նման հարցեր չեն եղել»,-ասաց նախարարը:

Նախարարը ընդգծեց,  որ կապիտալ ծախսերի վերաբերյալ քննարկման արդյունքում է մշավել ներկայացվող նախագիծը, և մշակութային օբյեկտների մեծ փաթեթ կա, որոնց վերանորոգումն իրականացվելու է:

Նախարարը թվարկեց, թե որ կառույցներն են հիմնանորոգվելու, ամրակայվելու: