Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել են և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին (տեսանյութ)

Մայիսի 20-ից Երևանի մանկապարտեզները վերսկսում են աշխատանքը: Բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին։

Ախտահանում կիրականացվի ամեն օր։ Երեխաներին կընդունեն մուտքի մոտ։ Բոլոր մանկապարտեզների բակերում արվել են հատուկ գծանշումներ։ 

Ծնողները փոքրիկների հետ բակում կսպասեն մեկուկես մետր հեռավորությամբ գծանշանների վրա, մինչև կհասնի ներս մտնողի հերթը։

Մանկապարտեզի բուժքույրն ու դաստիարակները փոքրիկներին ջերմաչափելուց հետո կուղեկցեն խմբասենյակներ։