Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց դիմակ չունենալու տուգանքի չափը 10.000 դրամ դարձնելու մասին օրինագիծը (տեսանյութ)

ԱԺ-ն այսօր ընդունելի նախագիծ, որի արդյունքում նախկինում գործող տուգանքի չափը նվազեցվել է 10-25 անգամ։  Այն  դարձավ 10000 դրամ։


Հիշեցնենք, ոև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-250 -ապատիկի չափով՝ 100.000 դրամից - 250.000 դրամ։


Այս նորմին տրվել է հետադարձության ուժ, բացառությամբ այն դեպքերի, երբ տույժը կիրառվել է որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար: