Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն (տեսանյութ)

Մայիսի 19-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում ոստիկանության ծառայողները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։

Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ի դեպ, կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցները։

Կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն։ Ոստիկանները հետևում են, որ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ, որպեսզի ուղևորներն ախտահանեն ձեռքերը

։ Հետևում են, որ ուղևորներն ու վարորդը պարտադիր կրեն պաշտպանիչ դիմակներ։ Ոստիկանության ծառայողները և՛ վարորդներին, և՛ ուղևորներին հիշեցնում են, որ անվտանգության կանոնների խախտումները կառաջացնեն օրենքով սահմանված պատասխանատվություն։
Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից։