A
A
Արդյոք կչեղարկվե՞ն արտակարգ դրության պայմաններում նախկին տուգանքները․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվեց՝ քանի որ գնում է մեղմացում, նախկին տուգանքներ չեղարկվելո՞ւ են, թե՞ ոչ։
Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ հետադարձ ուժ չունի առաջարկված օրենքի փոփոխությունը։
«Նախկինում կայացվածների վերաբերյալ եղել են այլ կարգավորումներ։ Հիմա դիմակի պահանջը եղել է մայիսի 14-ի որոշմամբ», - նշեց նա։
Նշենք, որ կառավարությունն առաջարկում է դիմակ կրելու վերաբերյալ պատժաչափը սահմանել 10 հազար դրամը։
Մանրամասները՝ տեսանյութում