Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+nadal
A A
Սպորտ

Ռաֆայել Նադալը ճանաչվել է Իսպանիայի բոլոր ժամանակների լավագույն մարզիկը

Իսպանական Marca թերթի հարցման արդյունքներով Իսպանիայի բոլոր ժամանակների լավագույն մարզիկ է ճանաչվել աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, թենիսիստը եզրափակիչ փուլում առաջ է անցել բասկետբոլիստ Պաու Գազոլից՝ հավաքելով ձայների 82 տոկոսը: Նա նախորդ փուլերում էլ ավելի մեծ առավելությամբ հաղթել է հեծանվորդներ Միգել Ինդուրայնին, Ալբերտո Կոնտադորին և «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Կառլոս Սայնսին: 

Իսկ ահա «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստն առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Ռաուլից ու Անդրես Ինյեստայից: Հարցմանը մասնակցել են նաև ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասը, Խավին, ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն  և ուրիշներ: 

 Նշենք, որ Ռաֆայել Նադալը, որը այժմ աշխարհի երկրորդ ռակետն է, իր կարիերայի ընթացքում նվաճել է 85 տիտղոս, այդ թվում 19-ը՝ «Մեծ Սաղավարտի» մրցումներում: