Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+medvedeva
A A
Սպորտ

Հայազգի գեղասահորդուhին հայտնել է նախկին մարզչից հեռանալու պատճառը

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան Եվրոպայի 2011թ չեմպիոն Ֆլորան Ամադիոյի հետ առցանց զրույցում հայտնել է, թե ինչու է հեռացել իր նախկին մարզիչ Էթերի Տուտբերիձեից և միացել կանադացի մասնագետ Բրայան Օրսերին:

«Դժվար էր տեղափոխվելը: Առաջին հերթին անգլերեն խոսելը: Մոսկվայում անընդհատ աշխատում էի՝ սահադաշտ, սահադաշտ, սահադաշտ: Վերականգնման ժամանակ չունեի: Կանադայում աշխատանքն այլ կերպ են կառուցում: Ամենակարևորը, որի մասին ուզում եմ զգուշորեն ասել, ես և Բրայանը ընկերներ ենք: Մենք խոսում ենք իրար հետ, և նա լսում է ինձ: Ես դրա համար եմ հեռացել, որպեսզի լսեմ և լսելի լինեմ», - ասել է Եվգենիա Մեդվեդևան:

Աշխարհի կրկնակի չեմպիոնն այժմ գտնվում է Ճապոնիայում, որտեղ պետք է մասնակցեր սառցաբալետի, սակայն այն հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Նա ստիպված մնացել է ծագող արևի երկրում:

Առաջիկա, 2020-21թթ մրցաշրջանում, Եվեգենիա Մեդվեդևան հանդես կգա նոր ծրագրով՝ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» ստեղծագործության վալսի ներքո: