Վերելակների գնման գործընթացը չի կասեցվել. Երեւանի քաղաքապետարան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի կողմից՝ վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել: Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է մամուլի հրապարակմանը, որ անվավեր է ճանաչվել մրցույթը, որում հաղթող էր ճանաչվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը, և որը պետք է վերելակներ ներկրեր Թուրքիայից:
Քաղաքապետարանը պնդում է ,ո ր իրականությունն այլ է․
Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, Երևանի բազմաբնակարան շենքերի թվով 500 հատ վերելակների ձեռքբերման (տեղադրումով և սպասարկմամբ) նպատակով 02.04.2020 թվականին հայտարարել է «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգ, որի բացումը տեղի է ունեցել 13.05.2020 թվականին և որին մասնակցում են թվով հինգ կազմակերպություններ: Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գտնվում են գնահատման փուլում:
Ըստ քաղաքապետարանի հայտարարված մրցույթներն անց են կացվում օրենսդրությանը համապատասխան և նման հրապարակումը, ինչպես նաև այլ գործողություններ չեն կարող ազդել գնման ընթացակարգի արդյունքների վրա։