Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Քաղաքականություն

Արտակարգ դրությունը կերկարաձգվի. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծով առաջարկվում է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը երկարաձգել  30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նիստ վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց տարածված այն տեսակետի մասին, որ «վիրուսը բլեֆ է», և որ նույնիսկ  մարդիկ կան, որ դրական ախտորոշում են ունեցել, և հետո թեստը բացասական է ցույց տվել, սակայն մինչև օրս չեն հավատում, որ վարակվել են որևէ հիվանդությամբ։

«Եվ մարդուն շատ դժվար է համոզել, որ ինքն ինչ-որ պրոբլեմ է ունցել, քանի դեռ այդ ընտանիքի որևէ անդամ, հիմնականում տարիքով անդամ չի վարակվել։ Ասենք՝ նրա վիճակը չի ծանրացել, ընդհուպ մինչև ցավալի մահվան դեպքի չի հասել։ Ընդ որում, ասեմ, այս պահին ունենք 49 մահվան արձանագրված դեպք»,- շարունակեց վարչապետը։

Խոսելով արտակարգ դրության ժամկետի երակարցման պարագայում սահմանափակումների մասին՝ Փաշինյանը նշեց, որ պետք է գնալ ոչ թե սահմանափակումների գնալու ճանապարհով, այլ պետք է գնալ այն ճանապարհով, որ «արտակարգ դրության պայմաններում մարդկանց փորձենք համոզել, որտեղ անհրաժեշտ է պարտադրել, որ նրանք պահեն անվտանգության որոշակի կանոններ»։

Գործադիր իշխանության ղեկավարի խոսքերով՝ եթե պարզվի, որ ունենք ավելի քան 1500 հիվանդ, որ ունեն բուժման անհրաժեշտություն, և մոտենալիս լինենք այդ թվով, ստիպված վերադարձ կլինի սահմանափակումների ռեժիմին։

Պարետատունը, ըստ Փաշինյանի այս պահին քննարկում է բաց և փակ տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության հարցը․ «Մենք ստիպված ենք, պարզապես չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը»։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկաայցրեց արտակարգ դրությունը երկարաձգելու նախագիծը․ առաջարկվում է այն երկարաձգնել մայիս 14-ի 17։00-ից 30 օրով մինչև 2020 թվականի հունիսի 13-ի ժամը 17։00-ն ներառյալ։

Որոշումն ընդունվեց։




Մանրամասները՝ տեսանյութում