Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արման Թաթոյանին դիմավորեցին ծափերով (տեսանյութ)

ՄԻՊ գրասենյակում այսօր ազդարարվեց աշխատանքային նոր տարվա սկիզբը. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել ԱԺ-ում զեկույցի ավարտից հետո և գրառում արել․

«Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ավարտը ազդարարում է աշխատանքային նոր տարվա սկիզբ։ Հ.Գ. 1200-ից ավել էջերի վրա շարադրված հաղորդումը և մեկ տասնյակից անցնող արտահերթ զեկույցները յուրաքանչյուր աշխատողի եռանդուն ու նվիրված աշխատանքի արդյունք են»,- գրել է նա։