Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Սամսոնյան
A A
Պաշտոնական

Ազգային ժողովում ում էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն, միշտ մնալու են անպատժելի․ Անի Սամսոնյան

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Գիտե՞ք ինչու են Ազգային ժողովի ամբիոնից արդեն սպառնում Մարդու իրավունքների պաշտպանին:

Որովհետև Ազգային ժողովում ում էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի և որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու:

Բայց ամենավախենալուն այն է, որ ՄԻՊ-ի նախազգուշացումից հետո առ այն, որ ինձ չսպառնաք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՄԻՊ-ին է նկատողություն անում անհանդուրժող վերաբերմունքի համար»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը կոշտ ելույթ ունեցավ, ինչին ի պատասխան՝ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց, որ չհամարձակվեն ձայն բարձրացնել իր վրա։