Բացել լրահոսը Փակել լրահոսը
__medium_photo_2020-05-12_09-07-35.jpg
A A
Հասարակություն

Հրդեհ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում․ կա 5 զոհ (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 5 պացիենտ մահացել է։ Նշվում է, որ նրանք եղել են վերակենդանացման բաժանմունքում՝ թոքերի արհեստական ապարատին միացված։ Հայտնի է, որ այրվել է հենց այս ապարատներից մեկը։

Հրդեհի պահին հիվանդանոցի այդ հարկում 170 հոգի է եղել։ Նշվում է, որ այստեղի պացիենտները կամ կորոնավիրուս ունեին կամ կորոնավիրուսի կասկած։