Բացել լրահոսը Փակել լրահոսը
97008168_795312054335134_240605536800735232_n
A A
Հասարակություն

Դարակները քանդել են և հեռախոս են միայն տարել, ինչո՞ւ․ Աշոտ Սարգսյանը սրտնեղում է

Առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու անդամ  Աշոտ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում մայիսի 9-ին տեղեկացրել էր, որ ներխուժել են իրեն պատկանող «Individuum Casting Production» գրասենյակ,  կոտրել գրեթե բոլոր դռները, և գողացել ընդամենը մեկ հեռախոս:

«Ա1+» -ը կապ հաստատեց նրա հետ, պարզելու՝ արդյո՞ք դեպքի վերբերյալ հանգամանքներ պարզվել են:

Աշոտ Սարգսյանը նշեց, որ երեկ լրատվական և Shamshyan.com  կայքերից է տեղեկացել, որ ոստիկանությունը կենտրոնական բաժին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ 19-ամյա Արա Հակոբյանին: Ով մեղադրվում է գրասենյակից  Սամսունգ տեսակի բջջային հեռախոս գողանալու մեջ:

«Տեսախցիկը, որը պատկանում է ընդհանուր շենքին, ֆիքսել է 2 անձի: Ըստ տեղախցիկի դեպքը տեղի է ունեցել երեկոյան 9-ին, սակայն հստակ չեմ կարող ասել: Մենք մայիսի 9-ի առավոտյան հայտնաբերել ենք, որ փականները վնասած են, հրավիրել ենք ոստիկանություն: Ոստիկանությունը եկավ իր գործողություններն արեց, տեսախցիկների տվյալները վերցրեց և գնաց: Երեկ լրատվականներով տեսել եմ, որ 19 տարեկան տղա է եղել, չգիտեմ ով է» :

Հարցին՝ թե դուք նշել եք, որ այս ամենում քաղաքական ենթատեստ եք տեսնում, ի՞նչ նկատի ունեք, կա՞ն անձիք ում կասկածում եք, Աշոտ Սարգսյանը պատասխանեց.

«Հստակ չեմ կարող ասել, որ կոնկրետ ինչ որ բանի հետ է կապված: Ուղղակի շատ անտրամաբանական է, որ 4-րդ հարկ են հասնում, մտնում են մեր գրասենյակի տարածք, գրասենյակում բազմաթիվ իրեր են եղել, բայց տարօրինակ է, որ կողպեքներն են վնասել, դարակները քանդել են և հեռախոս են միայն տարել»:

Հարցին թե ինչո՞ւ են հեռախոսը տարել և ի՞նչ կարևոր տեղեկատվություն կարող է լինել  Աշոտ Սարգսյանը պատասխանեց.

«Կարևոր տեղեկություն չկար, հեռախոսն էլ հին էր: Տրամաբանություն չեմ տեսնում 4 հարկ բարձրանալ ոչինչ չտանել: Դա ավելի շատ խոսում է երևի նրա մասին,  որ ուզում էին հասկացնել ինչքան հեշտ և հասանելի է իրենց համար ամեն բան, այլ կերպ չեմ կարող բացատրել». նշեց նա: