Որսորդները ոչնչացնում են մեր երկրում հանգրվանող մեղվակերներին․ բնապահպանն ահազանգում է
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպան Մարիամ Սուխուդյանը ֆբ-ի իր էջում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Նա գրել է․
Ամեն տարի հարյուրավոր մեղվակերներ տաք երկրներից գալիս են Հայաստան ու հանգրվանում Զովունու տարածքում։ Նրանք հավաքվում են մի երկրարաձիգ բարդու վրա, որն անզեն աչքով տեսանելի է մեր պատշգամբից (Զովունի 38 փողոցից)։
Ցավոք այս գեղեցիկ երևույթը գրավում է նաև Զովունու որսորդներին, ովքեր օրը ցերեկով մարդաշատ փողոցներում տասնյակ կրակոցներ արձակելով ոչնչացնում են Հայաստանի, ինչպես նաև մեր մոլորակի կենսաբազմազանությունը։ Ի դեպ մեղվակերները գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։
Պատկան մարմիններին խնդրում եմ կանխել այս բարբարոսությունը։ Տեսուչներ ուղարկեք, հսկողություն սահմանեք, ուժեր կենտրոնացրեք մեր տարածքում՝ հետևելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանց որսորդներին։