Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ուհանի կենդանիների շուկան՝ որպես կորոնավիրուսի սկզբնաղբյուր․ ԱՀԿ փորձագետ (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Չինաստանում կորոնավիրուսի էպիկենտրոն Ուհանի խոնավ շուկաները, որոնք լայնորեն կապված են վիրուսի առաջացման հետ, հաճախ գերծանրաբեռնված էին, իսկ նորմալ հիգիենայի և սննդի անվտանգության չափանիշները չեն պահպանվել:

ԱՀԿ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հիվանդությունների հարցերով փորձագետ Պիտեր Բեն Էմբարեկը կարծում է, որ նման շուկաները կարևոր նշանակություն ունեն միլիոնավոր մարդկանց համար սնունդ և ապրուստի միջոց ապահովելու գործում, և որ իշխանությունները պետք է կենտրոնանան դրանց բարելավման վրա, այլ ոչ թե օրինազրկեն. «Սննդամթերքի անվտանգության ապահովում այդ միջավայրում բավականին դժվար է, ուստի զարմանալի չէ, որ երբեմն մենք նման իրավիճակ ենք ունենում այդպիսի շուկաներում»:

Նա առաջարկեց սովորաբար նման գերբեռնված շուկաներում նվազեցնել կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունների ռիսկը, ինչը շատ դեպքերում կարելի է լուծել ՝ բարելավելով հիգիենան և սննդի անվտանգության չափանիշները, ներառյալ ողջ կենդանիներին մարդկանցից առանձնացնելը:

Ըստ ԱՀԿ փորձագետի՝ զգալի ժամանակ կարող է պահանջվել նոր կորոնավիրուսի առաջացման բուն աղբյուրը հաստատելու համար:

Նա բացատրեց, որ նախ և առաջ պետք է առողջապահության ոլորտի պաշտոնյաների մասնակցությամբ լայնածավալ ուսումնասիրություններ կատարվեն, ուշադիր հարցաքննվեն վաղ փուլերում վարակվածներից շատերին, որպեսզի հստակեցվի, թե ինչ առնչություն են ունեցել կենդանիների հետ նախքան հիվանդանալը:

Այնուհետև գիտնականներին անհրաժեշտ կլինի կենդանիներից նմուշներ վերցնել, որպեսզի գտենեն կորոնավիրուսի սերտ բռնկումը մարդկանց շրջանում:

Մինչ օրս Չինաստանը դեռ չի հրավիրել ԱՀԿ-ի կամ այլ օտարերկրյա փորձագետների, որպեսզի մասնակցեն իրենց հետաքննությանը:

 

Էմբարեկն ասել է, որ Չինաստանը, հավանաբար, ունի անհրաժեշտ փորձագիտական հնարավորություններ նման ուսումնասիրություններ անցկացնելու համար, և որևէ խնդիր չի նշել Չինաստանի՝ մյուսների հետ համագործակցության պատրաստակամության հարցում: