A
A
Վստահաբար Հայաստանը հաղթելու է այս պատերազմում, չկասկածեք․ Կենտրոնի թաղապետը՝ ԱԺ միջադեպի մասին
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Ձեզ թվում է երկու պատգամավորի ծեծկռտո՞ւք տեսանք մենք ԱԺ-ում: Ցավոք մենք ականատես ենք Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար կռվին, որը այդ պահին տեղի էր ունենում Աժ պատերի ներսում: Ու հատկանշական է, որ մայիսյան ապսամբության 100-ամյակի օրերին, Շուշիի ազատագրման օրը:
Վստահաբար Հայաստանը հաղթելու է այս պատերազմում, չկասկածեք»,- ասված է գրառման մեջ։