Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Վանեցյան  Artur Vanecyan
A A
Հասարակություն

Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է. ՀՔԾ-ն չի մեկնաբանում

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում է: Factor.am-ի թղթակիցը փոխանցել է, որ Վանեցյանին տեսել է ՀՔԾ-ի շենք մտնելիս:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ տեղեկատվությունն այս պահին չի մեկնաբանում:

Նա չհստակեցրեց նաև՝ ԱԱԾ նախկին պետը այս պահին ՀՔԾ-ում է, թե ոչ եւ ինչ գործի շրջանակում։

Կապ հաստատեցինք նաև ԱԱԾ նախկին  տնօրենի փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ: Վերջինս  ասաց, որ տեղեկություններ չունի․ տեղեկացել է մամուլից:

Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում Արթուր Վանեցյանը վկայի դատավարական կարգավիճակով հացաքննվել էր հունվարի վերջին Քննչական կոմիտեում: