Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sport naxarar
A A
Սպորտ

Նախարարությունն ընդառաջել է աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ 2020 թվականի կրթության ոլորտի օժանադակ ծառայությունների բյուջետային հատկացումներից վերաբաշխում է կատարվել և Կառավարության այսօրվա որոշմամբ` 743 մլն 769 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: 

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, այդ գումարը նախատեսված է ընդհանուր առմամբ 3 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև 48 հաստատության շենքային պայմաննների բարելավման և կառուցման նախագծային աշխատանքների համար:

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Երևան քաղաքի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենքում կկատարվեն վերակառուցման աշխատանքներ:

 

Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցներում կտարվեն նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքներ:

 

Դպրոցների մարզադահլիճների կառուցման նախագծային աշխատանքներ կարվեն 10 ՊՈԱԿ-ներում

«Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոց»

«Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց»

 «ք. Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց»

«ք. Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց»

«Ստեփանավանի թիվ 1 վարժարան»

«Ագարակի միջնակարգ դպրոց»

«Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոց»

«Արտիմետի միջնակարգ դպրոց»

«Ալագյազի միջնակարգ դպրոց»

«Թալինի ավագ դպրոց»

Նշված հատկացման շրջանակում կֆինանսավորվի նաև Արմավիրի մարզում Ջրառատ համայնքում ծանրամարտի նոր մարզադահլիճի կառուցման նախագծային աշխատանքը, որի համար ԿԳՄՍ նախարարություն են դիմել աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու նրա մարզիչը: