Բակո Սահակյանը պարգեւատրելու մասին հրամանագրեր է ստորագրել
Աջակցիր «Ա1+»-ինՀաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ եւ Արցախյան ազատամարտի վետերաններ պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով` Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Ակտիվ ու բեղմնավոր աշխատանքի, Արցախի Հանրապետության զարգացման եւ անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական բարձր պարգեւների եւ կոչումների են արժանացել պետական համակարգի եւ տարբեր ոլորտների մի խումբ երախտավորներ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ