Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Որոնք են տնտեսվարողների կողմից թույլ տված հիմնական խախտումները (տեսանյութ)

Մարտի 20-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկված 869 կազմակերպություններից 98-ի դեպքում գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու որոշում է կայացվել: Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց  Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Նաև հայտնեց, որ 1083 կազմակերպությունների ներկայացվել են համապատասխան ուղեցույցներ:

Ավագյանի խոսքով՝ վերահսկում են նաև մայիսի 4-ից գործունեությունը վերսկսած տնտեսվարողների աշխատանքը:

Հայտնեց՝ արդեն նոր փոփոխություններից հետո 8 տնտեսվարողների գործունեությունը դադարեցնելու որոշումը ներկայացրել են պարետի հաստատմանը:

Մինչ օրվա ավարտ խախտումներ թույլ տված ևս 2 տասնյակ տնտեսվարողների վերաբերյալ ինֆորմացիան կամփոփվի  և կներկայացվի պարետի հաստատմանը,-փոխանցեց Ավագյանը:

Ընթացք են տալիս նաև քաղաքացիների դիմում-բողոքներին, գնալու են քաղաքացիների կողմից մատնանշված և խախտումներ թույլ տված տնտեսվարողների հետքերով:

Հիմնական արձանագրված խախտումներն, ըստ Ավագյանի, հետևալն են.

«Հիմնական խախտումները աշխատակիցների անվտանգության կանոնների վերաբերյալ են՝ աշխատակիցների օրական երկու անգամ ջերմաչափումը, նրանց անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրումը, ախտահանման սահմնաված կարգի խախտումը»:

Տեսչական մարմնի ղեկավարը փոխանցեց, որ ահազանգեր են ստացել, որ տարբեր վայրերում չեն պահպանվում անվտանգության կանոնները, նման դեպքերը հայտնաբերվելու դեպքում տնտեսվարողի գործունեությունը դադարեցվելու է:

Հորդորեց քաղաքացիներին ուշադրության կենտրոնում պահել տնտեսվարողների գործունեությունը, խախտումներ արձանագրելու դեպքում ահազանգել տեսչական մարմին:

Տեսչական մարմնի վարակված երկու աշխատակիցների առողջական վիճակը այս պահին լավ է, -հայտնեց Ավագյանը: