Գազի հարցը իր հանգուցալուծումը պետք է ստանա․ Զոհրաբ Մնացականյան
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում կայացած արտաքին հարաբերությունների նիստի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանից, համավարակի պատճառով ի՞նչ կարևոր հանդիպումներ են չեղարկվել, որից կարող է տուժել մեր արտաքին քաղաքականությունը:
Զոհրապ Մնացականյանը նշեց, որ այս շրջանում տարբեր նախատեսված այցեր չեղարկվել են:
«ԱՄՆ –ի հետ ռազմավարական երկխոսության հանդիպումն ևս հետաձգվել է: Ռուսաստանի հետ հանդիպումների լայն օրակարգ կար, որը հետաձգվել է: Թեև հանդիպումները չեն կայացել, սակայն այլ ուղղություններով աշխատանքները շարունակվում են»:
Անդրադառնալով գազի գնի հնարավոր բարձրացման խնդրին Զոհրապ Մանացականյանը նշեց.
«Մեր մոտեցումը շատ հստակ է Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, համագործակցության օրակարգը ձևավորվել է տասնամյակներ շարունակ և ունի բավական լուրջ հիմքեր։ Ինչպես տարրական, այնպես էլ զարգացման անվտանգային օրակարգային հարցերը մշտապես օրակարգում են: Մեր կառավարությունը հստակ է եղել: Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն և ռազմավարական և դաշնակցային առումով կարևոր են և շարունակում ենք այդ ոգով աշխատել: Հարաբերությունների ժամանակ առաջանում են հարցեր, եթե հարցեր չլինեն նշանակում է, որ լուրջ խնդիր կա: Գազի հարցը մենք դիտարկում ենք, որպես մեր ընդհանուր օրակարգային հարցերից մեկը, որը պետք է իր հանգուցալուծումը ստանա: Կան բազաթիվ հարցեր և բոլոր ձևաչափերով կարող ենք նստել և լուծումներ փնտրել: Սա է մեր տրամաբանությունը: Գազը օրակարգային հարց է, որի շուրջ ընթանում են բանակցություններ»:
Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց , թե ինչո՞ւ երկու շաբաթ առաջ Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը հետ կանչվեց:
«Իտալիայից Հայաստանի դեսպանի վերադարձի հետ կապված դրամա պետք չէ փնտրել: Ես, որպես նախարար, էական եմ համարում պահպանել և ամրապնդել դիվանագիտական ներուժը և ապահովվել կայունությունը: Եկել է մի շրջան և եկել է փոխվելու պահը: Որևէ կերպ աշխատանքը խափանված չէ, մեր դիվանագիտական կարողությունները լավ են, իհարկե ունենք նաև սահամանափակումներ, բայց դեսպանների նվիրվածությունը կարևոր հիմք է»:
Դիտարկմանը, թե նկարագրեք վերջին հեռախոսազրույցը՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ, հատկապես, որ գաղտնիք չէ որ 2014 թվականից սկսած վատացել է հարաբերությունները Ուկրաինայի հետո: ԱԳ նախարարը նշեց, որ Ուկրաինայի հետ երբեք բարդույթ չի եղել խոսելու, բայց եղել են մեր լուրջ մտահոգություններ՝ որոշ դիրքրոշումների հետ կապված:
Մեր մոտեցումն այն է, որ երկխոսելը միակ ճանապարհն է և այդ առումով բարդույթ չունենք: Կարևոր է գտնել այն ճանապարհը, որը հնարավորություն կտա չեզոքացնել ու լուծել հարցեր, որոնք ի հայտ են եկել: Ուկրաինայի հետ նույնպես ունենք բարեկամության մեծ փորձ, ունենք նաև Հայկական կարևոր համայնք: