Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մահացել է հնդիկ հայտնի դերասան Ռիշի Կապուրը

Մումբայում 67 տարեկանում կյանքից հեռացել է հնդիկ հայտնի դերասան Ռիշի Կապուրը։ Նշվում է, որ ավելի վաղ դերասանի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։

Ռիշի Կապուրը հնդիկ հայտնի դերասան եւ ռեժիսոր Ռաջ Կապուրի որդին էր, նկարահանվել է Բոլիվուդի բազմաթիվ ֆիլմերում։

Դերասանը հայ հանդիսատեսին հայտնի էր հատկապես «Բոբբի» (Bobby, 1973) ֆիլմից։