A
A
Վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան․ Գավառի վիրաբուժական բաժանմունքի վարիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳավառի բ/կ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամ Ավետիսյանը, անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած դեպքերին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախօրեին մի խումբ մարդիկ մտել են հիվանդանոց ու սկսել են, դռները, պատուհանները կոտրելով՝ փնտրել մյուս կողմի ժողովրդին, որ վրեժ լուծեն։
Նա նշել է, որ հարձակման հետևանքով հիվանդանոցում գտնվող վիրավորներից որևէ մեկը չի մահացել։
«Հեռացան այն ժամանակ, երբ հիվանդասենյակներից մեկում գտան իրենց փնտրած անձնավորությանը և հարձակում գործեցին»,- ասել է նա։
Ավետիսյանը հավելել է, որ վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան։
Տեսանյութը՝ Azatutyun.am-ի