Անգլիական ակումբների ֆուտբոլիստները վախենում են առաջնության վերսկսումից
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասը վախենում են առաջնության արագ վերսկսումից, եթե անգամ խաղերն անցնեն առանց հանդիսականների: Այդ մասին գրում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստները կարծում են, որ դեռևս մեծ է կորոնավիրուսով վարակվելու վտանգը, ուստի իրենք չեն ցանկանում դիմել ռիսկի: Բացի այդ, նրանք և ակումբների ղեկավարները դժգոհ են Մեծ Բրիտանիայի կառավարությունից, որը ցանկանում է շուտափույթ վերսկսել առաջնությունը, որպեսզի այդ եղանակով ուրախացնի բնակչությանը և պակասեցնի իրենց հասցեին հնչող քննատադությունները:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մայիսի 1-ին ակումբները առցանց խորհրդակցություն են անցկացնելու և քննարկելու են հունիսի 8-ին խաղերը վերսկսելու հարցը: Անգլիայի ֆուտբոլի միությունն իր հերթին առաջարկում է խաղերն անցկացնել արագացված տեմպով, իրար մետ գտնվող մի քանի մարզադաշտերում: