Բացել լրահոսը Փակել լրահոսը
աշտարակ
A A
Հասարակություն

Պատգամավորները խոստանում են «վարակազերծել եթերը». փոփոխություն է նախատեսվում

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆբ-ում գրել է․

 

Այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսական անհրաժեշտության և կարևորության մասին շատ ենք խոսել վերջին մեկ տարվա ընթացքում:

Ինչպես ԱԺ ամբիոնից քանիցս հայտարարել եմ, սույն օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, վստահաբար, շատ հարցեր կունենաք, ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին, գործընկերներիս հետ միասին իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։