Բացել լրահոսը Փակել լրահոսը
viber_image_2020-04-26_14-34-27
A A
Հասարակություն

Խանջյան փողոցում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Այսօր Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Ըստ ԱԻՆ-ի՝  դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աշոտ Հ., ծնված 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. տուժածներ չկան: 

 Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարեր: