A
A
Վարչապետի հանձնարարականով Արտուշ պապի համար բացառություն արվեց. նա Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրտուշ պապը կարողացավ իր ծաղիկները խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: «Քիչ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին», -ֆեյսբուքում գրել էր վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը:
Րոպեններ հետո Արտուշ Միրզոյանին ոստիկանն ուղեկցեց հուշահամալիր: Հիշեցնենք, որ նա այսօր եկել էր Ծիծեռնակաբերդ՝ չիմանալով, որ քաղաքացիների համար այն փակ է: