A
A
Ապրիլի 29-ին նախատեսվում է երկու ավտոբուսների մեկնում Ռուսաստան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում մնացած ՌԴ քաղաքացիները հնարավոր է հաջորդ շաբաթ վերադառնան Ռուսաստան: Մեր երկրում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ շարունակվում են Վրաստանի հետ բանակցությունները, որը նրանք վերադառնան ցամաքային ճանապարհով: Նախնական տվյալներով, ապրիլի 29-ին երկու ավտոբուս կմեկնի Հայաստանից: Դեսպանատունը խորհուրդ է տալիս հետեւել թարմացումներին:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացիներ, այդ թվում՝ հայեր, Վրաստանում Արտակարգ դրություն հայտարարելուց հետո մնացել էին Հայաստանում: Նրանք հիմնսկանում եկել էին ցամաքային ճանապարհով եւ գումարներ չունեին օդային ճանապարհով հեռանալու: