«Արարատ» և «Լոռի ՖԱ» ակումբները COVID-19-ի թեստավորում են անցել
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Արարատի» ֆուտբոլիստները և ակումբի աշխատակազմն այսօր հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, որոնց բոլորի պատասխանները եղել են բացասական։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստների, մարզիչների եւ անձնակազմի 18 ներկայացուցիչների հանձնած բոլոր թեստերը նույնպես բացասական են եղել։ Թիմի մյուս անդամների թեստավորումը կանցկացվի վաղը։
Հիշեցնենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: Դրա համար ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք բաժանվել են ակումբներին:
Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։